Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Opel-ը, Mercedes Vito-ն և ВАЗ 2114-ը, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է. կա 3 վիրավոր


Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Opel-ը, Mercedes Vito-ն և ВАЗ 2114-ը, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է. կա 3 վիրավոր
Հոկտեմբեր 17 00:12 2019

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Մայիսյան գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Սարգիս Մ-ի վարած Opel մակնիշի 36 AP 733 համարանիշի և 50-ամյա Տիգրան Գ-ի վարած ВАЗ 2114 մակնիշի 36 AN 274 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո ВАЗ 2114-ը առաջ է ընթացել և բախվել ճամփեզրին կայանված Գյումրի քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Արամայիս Կ-ին պատկանող Mercedes Vito մակնիշի 67 AA 676 համարանիշի ավտոմեքենային։ Բախման հետևանքով ВАЗ 2114-ը գլխիվայր շրջվել է, իսկ Սարգիս Մ-ն, Տիգրան Գ-ն և ВАЗ 2114-ի ուղևոր՝ Մայիսյան գյուղի բնակիչ,56-ամյա Արամ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվոեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության խումբը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Սաֆարյանի գլխավորությամբ։ 



loading...