ՀՖՖ-ն զավեշտալի պատասխան է տվել ֆինների թվիթերյան գրառմանը


ՀՖՖ-ն զավեշտալի պատասխան է տվել ֆինների թվիթերյան գրառմանը
Հոկտեմբեր 12 23:47 2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան զավեշտալի պատասխան է տվել Ֆինլանդիայի ֆեդերացիայի թվիթերյան գրառմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրեր առաջ Ֆինլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան Թվիթերի իր միկրոբլոգում գրել և հորդորել էին Հայաստանի հավաքականին իր հետ Ֆինլանդիա մեկնելիս տաք հագուտս տանել՝ բաճկոնները և տաբատներ:

Ի պատասխան այդ գրառման, ՀՖՖ թվիթերյան էջը Բոսնիա և Հերցեգովինա խաղից հետո (Ֆինները պարտվեցին Բոսնիա և Հերցեգովինային 4:1 հաշվով) գրել է հետևյալը. «Շնորհակալ ենք, որ պատրաստ եք մեզ հյուրընկալելու: Կարծում ենք՝ ցուրտի կարիք առավել շատ դուք ունեք, քանի որ հենց հիմա Սարաևոյում իսկապես շատ շոգ է»: