Հայաստանում 23-ամյա աղջիկը դատապարտվել է անչափահաս ամուսնու հետ սեռական հարաբերություն ունենալու համար. «Փաստինֆո»


Հայաստանում 23-ամյա աղջիկը դատապարտվել է անչափահաս ամուսնու հետ սեռական հարաբերություն ունենալու համար. «Փաստինֆո»
Հոկտեմբեր 12 22:33 2019

Անչափահաս տղայի հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու և նրա հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու համար ներկայումս 23-ամյա աղջիկը դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման, սակայն դատավճռով նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, քանի որ սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Երիտասարդներն ամուսնանալու նպատակով ՀՀ մարզերից մեկից տեղափոխվել է Արագածոտնի մարզ և աղջիկը 16 տարին չբոլորած տղայի համաձայնությամբ որպես ամուսիններ պարբերաբար սեռական համբերություն է ունեցել:

Իսկ ամիսներ անց բուժհետազոտման ընթացքում պարզվել է, որ աղջիկը հղի է: Երեխան ծնվել է՝ մայրը հայտնվել ամբաստանյալի աթոռին, քանի որ ՀՀ օրենսդրությամբ արգելվում է անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալ՝ անկախ սեռից: Նախաքննական մարմինը երիտասարդ աղջկան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Այս գործը դատարանում քննվել է արագացված ընթացակարգով, աղջիկն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, իսկ անչափահաս տուժող ամուսնու ներկայացուցիչը հայտարարել է, որ բողոք պահանջ չունի աղջկանից և որ չեն ցանկանում, որ նա քրեական հետապնդման ենթարկվի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



loading...