Սարգսյանը, Հակոբյանը և Դանիելյանը հաղթանակ են տոնել շախմատի Մեն կղզու մրցաշարի երկրորդ տուրում


Սարգսյանը, Հակոբյանը և Դանիելյանը հաղթանակ են տոնել շախմատի Մեն կղզու մրցաշարի երկրորդ տուրում
Հոկտեմբեր 12 07:00 2019

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի մի շարք անդամներ շարունակում են ելույթները Մեն կղզու մրցաշարում:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Էլինա Դանիելյանը: Պարտիան ոչ-ոքի ավարտեցին Հրանտ Մելքումյանը, Կարեն Մովսիսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Լևոն Արոնյանը: Պարտություն կրեց Սերգեյ Մովսեսյանը:

 

Реклама 07

 

Այժմ Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը կես միավորով են հետ առաջատարների խմբից:

 

FIDE-ի Grand Swiss մրցաշարը բաղկացած է 11 տուրից և այնտեղ խաղարկվում է  հավակնորդների մրցաշարի ուղեգիր: Այն կեզրափակվի հոկտեմբերի 21-ին: