Վերին Լարսում կուտակումների հարցը չի լուծվում. հերթերի պատճառով եգիպտացորենի գնի բարձրացումն անխուսափելի է․ «Ժողովուրդ»


Վերին Լարսում կուտակումների հարցը չի լուծվում. հերթերի պատճառով եգիպտացորենի գնի բարձրացումն անխուսափելի է․ «Ժողովուրդ»
Հոկտեմբեր 12 09:32 2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Վերին Լարսի անցակետում կուտակումների, հերթերի հարցը չի լուծվում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է՝ այս հերթերի պատճառով եգիպտացորենի գնի բարձրացումն անխուսափելի է, բեռնված մեքենաների մեծ մասը մնացել է հերթի մեջ, հանրապետությունում մոտ մեկ շաբաթ եգիպտացորենի դեֆիցիտ էր:

Թեպետ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, թե անցակետը վերադառնում է աշխատանքի բնականոն ռեժիմին, բեռնափոխադրողները, սակայն, պնդում են՝ մեքենաները 4-5 օր է՝ կանգնած են հերթի մեջ:

Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Անցած շաբաթ Վլադիմիր Պուտինը, որ գալիս էր Հայաստան, այդ ժամանակ Լարսը բաց էր, խնդիր չկար, բայց 7-8 օր կանգնած մնացին մեքենաները: Հերթը մեծ էր, դժվար էին անցնում»:

Բեռնափոխադրող ընկերություններից մեկից էլ դժգոհում են. «Դրական տեղաշարժը ո՞րն է, որ 5 օրվա փոխարեն 4 օր ենք հերթի մեջ կանգնո՞ւմ: Ենթադրենք 50 կմ հերթը դարձել է 30 կմ, բայց հարցը չի լուծվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...