Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանտ Կարապետյանը հերթական անհաջող մրցաշարն է անցկացրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բրազիլիայի մայրաքաղաքում անցկացված մրցաշարի հենց մեկնարկում Կարապետյանն ուժերը չափեց Չինաստանի ներկայացուցիչ Դագա Քինգի հետ և պարտվեց:
Բրազիլական Գրան պրին վարկանիշային միավորներ էր տալիս Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Մրցաշարին մասնակցում էին 317 մարզիկ 55 երկրից: