Հրապարակվել է Խաչատուրյան քույրերի առաջին հարցաքննության տեսանյութը


Հրապարակվել է Խաչատուրյան քույրերի առաջին հարցաքննության տեսանյութը
Հոկտեմբեր 8 22:46 2019

Life.ru-ն Խաչատուրյան քույրերի ցուցմունքներից կադրեր է հրապարակել։ Աղջիկները հոր սպանությունից հետո առաջին անգամ հարցաքննվել են իրենց բնակարանում։

«Մենք բոլորս վախեցանք, Քրիստինան ստուգեց նրա զարկերակը, ես գնացի՝ շտապօգնություն և ոստիկանություն կանչելու»,- ասում է Մարիան: Իսկ Անգելինան նշել է, որ կրտսեր քույրը շտապօգնություն և ոստիկանություն է կանչել:

Ի դեպ, Life-ն իր տրամադրության տակ ունի այն աուդիո ձայնագրությունը, որտեղ Խաչատուրյան քույրերից մեկը ոստիկանություն կանչելիս ներկայանում է որպես Անգելինա:

Այժմ տուժող կողմի փաստաբանները խոսում են քույրերի ցուցմունքներում անհամապատասխանությունների մասին: