Տավուշի մարզում 42-ամյա վարորդը Honda-ով կողաշրջվել է. նա հոսպիտալացվել է


Տավուշի մարզում 42-ամյա վարորդը Honda-ով կողաշրջվել է. նա հոսպիտալացվել է
Հուլիս 17 00:42 2019

Հուլիսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 42-ամյա Կ. Հ.-ն իր վարած Honda Elysion մակնիշի 7559 HՏ համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 97.5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Կ. Հ.-ն ժամեր անց բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: 



loading...