«Ես կանսերվա զակատ անող ե՞մ». Վլադիմիր Գասպարյանը՝ ապօրինի իրացված սիգի գործի մասին


«Ես կանսերվա զակատ անող ե՞մ». Վլադիմիր Գասպարյանը՝ ապօրինի իրացված սիգի գործի մասին
Հուլիս 16 23:42 2019

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հերքում է իր առնչությունը արգելված որսի պայմաններում Սևանա լճից ձեռք բերված սիգ ձկնատեսակի իրացման փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործի հետ, գրում է News.am-ը։

«Բացարձակապես որևէ առնչություն չունեմ այդ քրեական գործի հետ։ Ճիշտ են արել, որ հարուցել են, ես եմ ուզում, որ հարուցեն, հասկանան` ինչ է լինում, արդյունքները կլինեն, կիմանանք»,– ասաց նա։

Հարցին, թե ինչ առնչություն ունի նա պահածոյացված սիգ արտադրող «Գալիլիա» ՍՊԸ-ի հետ, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. ««Գալիլիա» ՍՊԸ-ի սեփականատերն իմ զոքանչն է, սակայն ընկերության արտադրամասում ուրիշ տնօրեն է աշխատել, մենք ի՞նչ կապ ունենք, ես կանսերվա զակատ անող ե՞մ։ Դա զոքանչիս անունով ձևակերպված տարածք է, որը վարձակալական հիմքունքներով  տրված է մարդկանց, որոնք աշխատում են։ Ուղղակի երևի մտածում են՝ Գասպարյանը կանսերվա փակող է, նման նյութ են հրապարակել»։