Կյանքից հեռացել է վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղեւոնդյանը


Կյանքից հեռացել է վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղեւոնդյանը
Հուլիս 14 10:21 2019

Այսօր, 67 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան ՌՈՒԴՈԼՖ ՂԵՎՈՆԴՅԱՆԸ:

 

Ծնվել է 1952 թվականի մարտի 6-ին, Ստավրոպոլում: 1969-73թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1973թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: 1990-ականներին որոշ ժամանակ բնակվել և աշխատել է Մոսկվայում: Թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Ժ.Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից», «Խաչմերուկ», Վ.Շեքսպիրի «Ջոն արքա», «Կորիոլան», Ն.Զարյանի «Հացավան» (Վասակ), Մ.Գորկու «Հատակում», Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» (Աշխատակից) և այլն: Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում` «Կրակոց սահմանին» (1970թ.), «Նահապետ» (1977թ.), «Քարե հովիտ» (1977թ.), «Լիրիկական երթ» (1980թ.), «Դեռ ապրում ենք» (1986թ.), «Արյուն» (1990թ.), «Ուր էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Ընկեր Փանջունի» (1993թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Չգրված օրենք» (2006թ.), «Սիրո աստղ» (2009թ.), «Սիրո գործակից» (2015թ.) և այլն: 2004թ-ից երկար տարիներ բնակվել է Բելգիայում: 2010թ-ից նկարահանվել է «Վերադարձ», «Եզրագծից այն կողմ» և այլ հեռուստասերիալներում: 2017թ. արժանացել է ՀԹԳՄ ոսկե մեդալի և Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:



loading...