Հրդեհ խոտածածկ տարածքում. փրկարարները դեպքի վայրում են (փոփոխված)


Հրդեհ խոտածածկ տարածքում. փրկարարները դեպքի վայրում են (փոփոխված)
Հունիս 25 17:00 2019

Հունիսի 25-ին, ժամը 12:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենցի փողոցին հարակից տարածքում՝ ավտոշուկայի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:07-ին, մարվել՝ 14:54-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: