Վաղը դուք եք պաշտպանելու, շենացնելու մեր երկիրը, դուք եք լինելու նրա տերը. Բակո Սահակյանը՝ աշակերտներին


Վաղը դուք եք պաշտպանելու, շենացնելու մեր երկիրը, դուք եք լինելու նրա տերը. Բակո Սահակյանը՝ աշակերտներին
Հունիս 25 16:52 2019

Հունիսի 25-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների ՀՀ եզրափակիչ փուլում դիպլոմների արժանացած Արցախի աշակերտների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:

Արցախի նախագահը շնորհավորել է աշակերտներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին առարկայական օլիմպիադաներում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ, մաղթել նրանց խաղաղություն, քաջառողջություն ու նոր հաղթանակներ:

 

«Վաղը դուք եք պաշտպանելու, զարգացնելու ու շենացնելու մեր երկիրը, դուք եք լինելու նրա տերը: Շարունակեք սովորել նույն եռանդով, եղեք միշտ վստահ ձեր ուժերին, ձեր կարողություններին, եւ ամեն ինչ կստացվի», - ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը: