Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ


Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ
Հունիս 25 11:29 2019

Հունիսի 25-ին, ժամը 06:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի պատնեշին և դուրս եկել երթևեկելի գոտուց, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Մ., ծնված 1990 թ.) բախվել է բետոնե պատնեշին, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:



loading...