«Լուսավոր Հայաստան»-ը դեմ է քվեարկելու հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին


«Լուսավոր Հայաստան»-ը դեմ է քվեարկելու հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին
Հունիս 25 10:42 2019

ԱԺ-ում շարունակվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան»ի անունից ելույթ ունեցավ Արման Աբովյանը՝ վերահաստատելով՝ իրենք ուժը դեմ կքվեարկի վերոնշյալ նաագծին։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Արկադի Խաչատրյանը ՝ նշելով․ ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է ավելի քան մեկ տասնյակ առաջարկ՝ հարկային քաղաքականության ռազմավարության վերաբերյալ, որոնցից մեկը վառելիքի հարկային բեռի ավելացման անթույլատրելիությունն էր։ Ցավոք սրտի, Կառավարությունն ու քաղաքական մեծամասնության մեր գործընկերները չընդունեցին այդ սկզբունքը, և առաջիկա տարիներին տարեկան 3 տոկոսով ավելանալու է ակցիզային հարկը բենզինի, սեղմված բնական գազի, դիզվառելիքի համար՝ իր սոցիալական հետևանքներով»։ Արկադի Խաչատրյանը ասաց՝ այս հարկային օրենսգիրքը չի նպաստի ներդրումային միջավայրի վարելավմանը։ Որպես օրինակ՝ պատգամավորը ասաց՝ Վրաստանում պայմաններն ավելի լավն են, ներդրումային միջավայրն ավելի լավն է, ուստի ներդրում անողները ավելի շահագռգռված են լինում՝ ի տարբերություն Հայաստանի։ «Մեզ պետք է հարկային ներ օրենսգիրք։ Սա է պատճառը, որ մենք դեմ ենք այս նախագծին», - ասաց Արկադի Խաչատրյանը։