Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին ազատ է արձակվել


Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին ազատ է արձակվել
Հունիս 25 10:51 2019

Թբիլիսիում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանակ ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանն ազատ է արձակվել։ Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

«Ուրախությամբ հայտնում ենք, որ Թբիլիսիի դատարանը բավարարել է Վրաստանում Հայաստանի դեսպանատան միջնորդությունը՝ ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, որը ձերբակալվել էր վրացական մայրաքաղաքում տեղի ունեցած բախումների ժամանակ»,- նշվում է հաղորդագրության մեջ։