«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում որոշել են փակել տարածքային գրասենյակները և թողնել մեկը․ «Հրապարակ»


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում որոշել են փակել տարածքային գրասենյակները և թողնել մեկը․ «Հրապարակ»
Հունիս 25 09:09 2019

 

«Հրապարակ»-ը գրում է.

 «Քաղպայմանագիր» կուսակցությունում որոշել են փակել տարածքային գրասենյակները և թողնել մեկը՝ ասել է ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանը։

Ո՞րն է այդ որոշման պատճառը՝ ծախսերի խնայողությա՞ն են գնում։ «Այո, ե՛ւ ծախսերը, ե՛ւ այս փուլում այդպես է նպատակահարմար»,- ասել է նա։ Ամենայն հավանականությամբ, իշխող ուժը ընտրություններից հետո որոշել է ավելորդ հաստիքներ ու աշխատողներ չպահել, դրանք կվերաբացվեն հաջորդ ընտրությունների նախօրյակին։