Թբիլիսիի իրադարձությունների ժամանակ ձերբակալված Հայաստանի քաղաքացի Մինաս Մինասյանն ազատ է արձակվել. ՄԻՊ


Թբիլիսիի իրադարձությունների ժամանակ ձերբակալված Հայաստանի քաղաքացի Մինաս Մինասյանն ազատ է արձակվել. ՄԻՊ
Հունիս 24 23:50 2019

 

Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ձերբակալված Հայաստանի քաղաքացի Մինաս Մինասյանն ազատ է արձակվել նա որևէ բողոք կամ այլ խնդիր չի ներկայացրել։ Այս մասին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին տեղեկացրել է Վրաստանի գործընկերը՝ Նինա Լոմջարիան:


«Մինաս Մինասյանի ազատությունից զրկվելու ողջ ընթացքում իմ աշխատակազմից մշտական կապի մեջ են եղել նրա մերձավոր ազգականների, այդ թվում՝ ծնողի հետ։ Վրաստանի մեր գործընկերները առանձին վարույթ են իրականացրել, այցելել են նրան ու մեզ հետ անընհատ կապի մեջ եղել։

Շնորհակալություն Վրաստանի գործընկերոջս՝ տիկին Լոմջարիային համագործակցության ու Հայաստանի քաղաքացու իրավունքների երաշխավորման ուղղությամբ ցուցաբերած հետևողականության համար»,-գրել է Թաթոյանը։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում բախումների ժամանակ հայազգի Մինաս Մինասյանը ձերբակալվել էր ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար։

 

 

 

minasyan