Ֆրանսիայի Շավիլ քաղաքում Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել


Ֆրանսիայի Շավիլ քաղաքում Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել
Հունիս 24 21:00 2019

Ֆրանսիայի Շավիլ քաղաքում հունիսի 21-ին տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի անվան հրապարակի բացման արարողությունը, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Շավիլի քաղաքապետ Ժան-Ժակ Գիյեն, ինչպես նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի պատգամավոր Ժակ Մերը։ Միջոցառմանը Շավիլի քաղաքային երգչախումբը կատարել է Շառլ Ազնավուրի մի շարք ստեղծագործություններ: Հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Տոլմաջյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Շավիլի քաղաքային իշխանություններին՝ մեծ հայի և մեծ ֆրանսիացու հիշատակի հավերժացմանն ուղղված այս նախաձեռնության համար, որը նաև խորհրդանշական տուրք է հայ-ֆրանսիական բարեկամությանը: Նա ընդգծել է այն անգնահատելի դերակատարությունը, որն իրեն հարյուր տոկոսով հայ և հարյուր տոկոսով ֆրանսիացի բնորոշող մեծ արվեստագետն ունեցել է իր երկու ժողովուրդները և երկու հայրենիքիները կամրջելու գործում:



loading...