Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել


Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Հունիս 24 14:23 2019

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը աշխատանքներ է տանում Վերին Լարսում մնացած  հայկական ուղեւորափոխադրող ընկերությանը պատկանող ամվտոբուսի  ուղևորների տեղափոխումը ՀՀ կազմակերպելու համար։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

Նշենք, որ այս պահին Վերին Լարսի անցակետում սպասում են Մոսկվայից Հայաստան ժամանող ավտոբուսի 48 ուղեւոր՝ այդ թվում 13 երեխա։

Հունիսի 22–ին Մոսկվայից դուրս եկած հայկական ավտոբուսին գիշերվանից թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը։

 



loading...