Այսօր նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրն է․բացառիկ լուսանկարներ


Այսօր նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրն  է․բացառիկ լուսանկարներ
Հունիս 23 18:40 2019

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

Կրթությունը

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը:

1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:

1978թ. ավարտել է ԵՊՀ-ի տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

Աշխատանքային փորձը

1976-1990թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում: Հիմնադրել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի բարդ համակարգերի մաթեմատիկական մոդելավորման բաժինը:

1984-1985թթ․ դասախոսել և գիտահետազոտական աշխատանք է կատարել Քեմբրիջի համալսարանի Աստղագիտության ինստիտուտում:

 

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնը:

1992-1996թթ․եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքեմբուրգում, Վատիկանում, ԵՄ-ում ՀՀ Առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000 թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և համատեղության կարգով Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:2000-2013-թվականներին եղել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ:

Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) համանախագահ, Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ:Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ:


2000-2013թթ․Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու եւ այլն:2013 -2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ: 2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Armday.am - ը շնորհաավորում է նախագահի ծնունդը 

 



loading...