Հայրը գդալով հանել է իր երիտասարդ տղայի աչքերը, քանի որ վերջինս ցանկանում էր ամուսնանալ իր ցանկությամբ, ասում է New York Post-ը:
Աբդուլ Բակին 22 տարեկան է: Նա իր ծնողներին ասել էր, որ ցանկանում է ամուսնանալ սեփական ցանկությամբ:
Սրանից հետո 70-ամյա հայրը՝ Դոստ Մուհամեդը, և նրա 4 տղաները հարձակվել են Բակիի վրա: Նրանք բռնի ուժով տղային կապել էին և գդալով հանել նրա աչքերը, դրանից հետո կտրել են երակները:
Տղայի մորը փակել էին սենյակում և թույլ չէին տալիս, որ դուրս գա:
Բակին հոսպիտալացվել է: Նա ասում է, որ հայրը հարձակվել էր իր վրա այն բանից հետո, երբ ինքն իր կամքն էր արտահայտել:
«Հայրս և 4 եղբայրներս ինձ սենյակ տարան, պահեցին այնտեղ և սկսեցին ինձ տանջել: Երբ նրանք վերջացրին, ես խնդրում էի նրանց ինձ սպանել: Սակայն նրանք ասում էին, որ սա կլինի վառ օրինակ բոլոր նրանց համար, ովքեր կփորձեն հակառակվել ծնողներին»:
Հարազատները, երբ իմացան այդ մասին, տղային անմիջապես հիվանդանոցտարան։ Այժմ հայրը և երկու տղաները ձերբակալված են, իսկ մնացած երկուսը փախուստի են դիմել:
Աղբյուր՝ BlogNews.am