Պարոն Ամիրյանը դեռ անելիք ունի մշակույթի ոլորտում և դրա համար նրան ամենևին էլ նախարարի պաշտոնն անհրաժեշտ չէ


Պարոն Ամիրյանը դեռ անելիք ունի մշակույթի ոլորտում և դրա համար նրան ամենևին էլ նախարարի պաշտոնն անհրաժեշտ չէ
Մայիս 3 00:41 2018

Արմեն Ամիրյանին անձամբ ճանաչում եմ գրեթե երկու տարի։ Այդ ողջ ժամանակահատվածում հիացել եմ նրա տեսակով։ Այսօր կրկին առիթ ունեցա հիանալու։ Իր հրաժարականով Ամիրյանը ցույց տվեց, որ շարունակում է լինել ու մնալ ժողովրդի կողքին, ոչ թե կառչած է աթոռից։ Վստահ եմ` պաշտոնավարման տարիներին նրան հաջողվեց առաջընթաց գրանցել իր ոլորտում։ Իսկ այսօր նա արեց մի քայլ, որ մյուսները չարեցին։ Իջավ ցուցարարների մոտ ու հայտնեց, որ հրաժարական կտա։ Անձամբ հայտնեց։ Պարոն Ամիրյանը դեռ անելիք ունի մշակույթի ոլորտում։ Վստահ եմ` կանի։ Դրա համար նրան ամենեւին էլ նախարարի պաշտոնն անհրաժեշտ չէ։ Նրա տեսակն է ուրիշ։

 



loading...