Քիչ հավանական եմ համարում, որ ՀՀԿ-ն քվեարկությանը չմասնակցելու միջոցով փորձի լուծարման տանել խորհրդարանը. Արա Պապյան


Քիչ հավանական եմ համարում, որ ՀՀԿ-ն քվեարկությանը չմասնակցելու միջոցով փորձի լուծարման տանել խորհրդարանը. Արա Պապյան
Ապրիլ 28 23:00 2018

Արա Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իհարկե զգոն պետք է լինել մինչև մայիսի մեկը ներառյալ՝ պատրաստ ամեն րոպե փողոց դուրս գալու։

 

Քիչ հավանական եմ համարում, որ ՀՀԿ-ն քվեարկությանը չմասնակցելու միջոցով փորձի լուծարման տանել խորհրդարանը։ Դրանով ճգնաժամը չի լուծվի, այլ ավելի կխորանա։ Ամեն ինչ կկրկնվի ավելի կատաղությամբ։ Այսօր դա ՀՀԿ-ին պետք չէ։ Ի վերջո, այդ մարդիկ, գոնե նրանց մեծ մասը, շարունակելու է ապրել Հայաստանում։ Թե այդքան միամի՞տ են, որ կարող են մտածել ժողովուրդն այլևս փողոց դուրս չի գա»։



loading...