Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական հերթական նիստն է. ՈւՂԻՂ


Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական հերթական նիստն է. ՈւՂԻՂ
Օգոստոս 14 12:28 2024

Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում մեկնարկում է «Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմիի» գործ) դատական նիստը։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին մարտի 22-ին և կալանավորվել երկու ամիս ժամկետով «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով`մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը։ 

Մայիսի 21-ին դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ փոփոխվել էր նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Դատարանը սահմանել է վարչական վերահսկողություն. նրանք երեք ամիս ժամկետով չեն կարող վարել «Իմնեմնիմի» պոդքաստն ու այլ հաղորդումներ։

Այնուհետև Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական գործով հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։ Սակայն դատարանը որոշում էր կայացրել, որ միջնորդությունները ենթակա են մերժման, և այն խափանման միջոցները, որոնք ընտրված են, պետք է մնան անփոփոխ։