Արցախի նախագահը, պետնախարարը, ԱԱԾ տնօրենը հրաժարական կտա՞ն


Արցախի նախագահը, պետնախարարը, ԱԱԾ տնօրենը հրաժարական կտա՞ն
Հունվար 14 23:56 2023

Մեկ ամսից ավել շրջափակված Արցախում վերջին օրերին ներքաղաքական անսպասելի զարգացումներ են ընթանում: Առաջիկա ժամերին սպասվում է նոյեմբերին պետնախարար նշանակված Ռուբեն Վարդանյանի հրաժարականը, սա անսպասելի է նաեւ Արցախի քաղաքական ուժերի համար, որոնք մեր տեղեկություններով այս պահին փորձում են հանդիպել իշխանական վերնախավի հետ եւ հասկանալ ստեղծված իրավիճակը:

Արցախի մեր աղբյուրները հայտնում են, որ Վարդանյանը հեռանում է նախագահ Արայիկ Հարությունյանի, իսկ ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի պահանջով, խոսվում է, որ ըստ ամենայնի՝ նման ցուցում է տրվել ադրբեջանական կողմը, Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ բազմիցս են հրապարակային խոստովանել, որ Վարդանյանն իրենց համար անցանկալի անձ է եւ պետք է հեռանա: Արցախի քաղաքական դաշտում այս պահին գերլարված մթնոլորտ է, թե իշխանությունը, թե ընդդիմությունը դեմ են պետնախարարի հրաժարականին, այն է՝ շարժվել Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի սցենարով, կարծում են, որ Ալիեւի հերթական պահանջը կատարելը ավելի վատ իրավիճակի է հանգեցնելու:

Լարվածությունը լիցքաթափելու համար հրաժարական է պատրաստվում տալ նաեւ Արայիկ Հարությունյանը, այս պարագայում կցրվի խորհրդարանը եւ Արցախում կգնան նոր խորրդարանական եւ նախագահական ընտրությունների:

Մեզ ասացին, որ հայաստանյան շրջանակները փորձում են համոզել Հարությունյանին՝ չտալ հրաժարական, ինչպես կզարգանան իրադարձությունները, պարզ կդառնա առաջիկայում:

Տեղեկություններ կան, որ Փաշինյանի պահանջով նաեւ ԱԱԾ տնօրենն է փոխվելու եւ այժմ պատրաստ է նաեւ Արմեն Հակոբջանյանի հրամանը: Իսկ պետնախարարի պաշտոնում Վարդանյանին կփոխարինի Վանեցյանի խնամի Կարեն Սարգսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
՝ https://hraparak.am/post/4a8184069a27e104b3814133d3473697

 
 
 
 


loading...