Սկանդալով եկած թաղապետը. ինչով է աչքի ընկել Վահե Հակոբյանը


Սկանդալով եկած թաղապետը. ինչով է աչքի ընկել Վահե Հակոբյանը
Դեկտեմբեր 28 21:15 2022

Այս տարվա սկզբին Ավան վարչական շրջանի ղեկավար է նշանակվել ՔՊ-ական նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանի եղբայրը՝ Վահե Հակոբյանը: Պետք է նշել, որ վերջինիս պաշտոնավարման սկիզբը արդեն իսկ աչքի ընկավ սկանդալով: Բանն այն է, որ արցախյան վերջին 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Սամվել Մարգարյանի այրին՝ Լիանա Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ իրեն աշխատանքից ազատել է Ավան վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Վահե Հակոբյանը:  Պարզվում է սակայն, որ վարչական շրջանի ղեկավարը չի ցանկացել նրան աշխատանքից ազատել՝ մինչ այն պահը, երբ տիկին Աղաջանյանը սկսել է բարոյահոգեբանական բացասական միջավայր ձևավորել: Թե ինչպես ու ինչ չափանիշներով էր մեկ ու կես ամիս վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Վահե Հակոբյանը որոշել, որ Լիանա Աղաջանյանը ոչ կոմպետենտ է, հավանաբար գիտի միայն ինքը:

 

Դրանից հետո մամուլում լուրեր տարածվեցին, որ թաղապետարանի ենթակայության տակ գտնվող բազմաթիվ հաստատություններից ահազանգում են, որ Ավանի նորանշանակ թաղապետ Վահե Հակոբյանը, իր տեղակալ Ջուլիետա Ազարյանը և նոր կադրերով փոխարինված թիմը ճնշումներ են գործադրում աշխատակիցների նկատմամբ, պարտադրում դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, իսկ ովքեր հրաժարվում են՝ ազատում են աշխատանքից։

 

Այնուհետև, թերևս փորձելով փոխել իր կողմից ձևավորված իմիջը, վարչական շրջանի ղեկավարը հեղափոխականներից էլ ավելի հեղափոխական դարձավ և անգամ դեմ արտահայտվեց քաղաքապետարանի՝ Ավանում պղնձաձուլարան կառուցելու ծրագրին: Ուշագրավը, սակայն, այստեղ հենց իր՝ Հակոբյանի խոստովանությունն էր, որ նա անգամ տեղյակ չէ, թե իր ղեկավարած վարչական շրջանում ով է ցանկանում պղնձաձուլարան կառուցել:

 

Երբ դիտարկում ենք վարչական շրջանի ղեկավարի աշխատանքային ակտիվությունն ու արդյունավետությունը, ստիպված պետք է փաստենք, որ երկուսն էլ կաղում են: Վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ քաղաքացիները բազմաթիվ դժգոհություններ ունեն: Դիցուք՝



loading...