Արցախի բոլոր շրջաններում, այդ թվում՝ Ստեփանակերտում, ձյուն է տեղում, ճանապարհները բաց են


Արցախի բոլոր շրջաններում, այդ թվում՝ Ստեփանակերտում, ձյուն է տեղում, ճանապարհները բաց են
Դեկտեմբեր 4 00:32 2022

Արցախի Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան։ Շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում ձյուն է տեղում։ Բարձրադիր գոտիներում մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է։ Այդ մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

 
 

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում տեղում է ձյուն։

 
 
 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար` ԱԻ պետական ծառայությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով։