Երևանում ատրակցիոնի նստարանը պոկվել և մի քանի մետր շպրտվել է․ կա վիրավոր


Երևանում ատրակցիոնի նստարանը պոկվել և մի քանի մետր շպրտվել է․ կա վիրավոր
Նոյեմբեր 24 22:25 2022

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը սահմաններում Խանջյան 2 հասցեում գործող «Լունապարկ»-ի տարածքում «Բիո Ռոբոտ» ատրակցիոնի շահագործման ընթացքում դեռևս անհայտ հանգամանքներում պտտվող նստարաններից մեկը պոկվել և մոտ 6 մետր շպրտվել է։

 
 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ատրակցիոնի նստարանի շպրտվելու հետևանքով այնտեղ գտնվող քաղաքացին մարմնական վնասվածքներ է ստացել, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել թիվ է համալսարանական հիվանդանոց։ 



loading...