Ռուսաստանը կփակի սահմաններն ու ռազմական դրությո՞ւն կհայտարարի․ Կրեմլի արձագանքը


Ռուսաստանը կփակի սահմաններն ու ռազմական դրությո՞ւն կհայտարարի․ Կրեմլի արձագանքը
Սեպտեմբեր 26 17:11 2022

Մասնակի զորահավաք անցկացնելու պատճառով երկրի սահմանների փակման հետ կապված կոնկրետ որոշումներ այս պահին չեն ընդունվել։

Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նաև նշել է, որ օրակարգում չկա Ռուսաստանում ռազմական դրություն մտցնելու հարցը։

«Մեր թշնամիներն աշխատում են, և դա անում են մեր ներքին հիստերիկները, ուստի մենք պետք է շատ, շատ զգույշ լինենք այստեղ. կեղծիքներն ավելի շատ են, քան ճշմարտությունը», - ասել է Պեսկովը: