Եթե այո, կարող ենք սկսել խաղաղության պայմանագրի կնքումը. Փաշինյանը նշել է՝ ինչ հարցի պետք է պատասխանի Ադրբեջանը


Եթե այո, կարող ենք սկսել խաղաղության պայմանագրի կնքումը. Փաշինյանը նշել է՝ ինչ հարցի պետք է պատասխանի Ադրբեջանը
Սեպտեմբեր 25 16:27 2022

ՄԱԿ-ում իմ ելույթում ես պարզ հարց տվեցի՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Այս մասին թվիթերյան իր օգտահաշվում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե այո, մենք կարող ենք սկսել խաղաղության պայմանագրի կնքումը։

 
 
 
 
 

Ցավոք սրտի, դրական արձագանք չկա։ Հարցն այն է, թե ինչո՞ւ»,- գրել է Փաշինյանը: