Չարենցավանի տեղամասերից մեկում քաղաքացին ՔՊ-ի քվեաթերթիկը ձեռքին մտել է ընտրության. «Հրապարակ»


Չարենցավանի տեղամասերից մեկում քաղաքացին ՔՊ-ի քվեաթերթիկը ձեռքին մտել է ընտրության. «Հրապարակ»
Սեպտեմբեր 25 12:02 2022

Չարենցավանի թիվ 27/09 ընտրական տեղամասում այս պահի դրությամբ ընտրություններն ընթանում են խաղաղ պայմաններում: Հանձնաժողովի` ՔՊ-ի կողմից առաջադրված նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ ընտրատեղամասում ընտրության իրավունք ունեցողների քանակը 1655 է, այս պահի քվեարկել է մոտ 400 ընտրող:

 

Հարցին` միջադեպեր գրանցվե՞լ են, թե՞ ոչ, հանձնաժողովի նախագահն ասաց, որ մի միջադեպ է գրանցվել` մի քաղաքացի 7 համարի քվեաթերթիկը ներս էր բերել դրսից, տեղում կանխվել է, վերցրել են ձեռքից քվեաթերթիկն ու պատռել:

 

Նշենք, որ 7 համարի քվեաթերթիկը ՔՊ-ինն է, ենթադրաբար ՔՊ-ականները իրենց քվեաթերթիկը տվել են իրենց ընտրողի ձեռքը, որ նա հանկարծ չշփոթվի այլ քվեաթերթիկ վերցնի գցի քվեատուփի մեջ:

 

Չարենցավանում մյուս երկու թեկնածուները, հիշեցնենք, 16 համարի ներքո հանդես եկող «Միասնական համայնք» դաշինքն է, որը գլխավորում է Չարենցավանի գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը և 18 համարի ներքո հանդես եկող  կուսակցությունը:

 

Ավելին սկզբնաղբյուրում