Գործարար Սամվել Ալեքսանյանի տան մոտ ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է ջրանցքում․ shamshyan.com


Գործարար Սամվել Ալեքսանյանի տան մոտ ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է ջրանցքում․ shamshyan.com
Սեպտեմբեր 22 21:04 2022

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00–ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Շրջանային փողոցում՝ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի տան հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Ստալինյան ջրանցքում:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

 

Դեպք վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն փրկարարների կարիք չի զգացվել, քանի որ վարորդն իր ուժերով կարողացել է դուրս գալ ջրանցքից:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ  նշված հատվածում սա առաջին դեպքը չէ, երբ ավտոմեքենաները հայտնվում են ջրանցքում: