Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Օգոստոս 7 20:30 2022

Հանրապետության տարածքում`  օգոստոսի 7-ին կեսօրից հետո, 8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: 

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես Yerkir.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում օգոստոսի 7-8-ը երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +31+33։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +11 + 16, ցերեկը՝ + 21 + 25,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +13 + 15, ցերեկը՝ + 20 + 25,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +28+31,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +10 + 15, ցերեկը՝ + 20 + 24,

Լոռիում՝ գիշերը՝ +12 + 17, ցերեկը՝ + 19 + 23,

Տավուշում՝ գիշերը՝ +16 + 20, ցերեկը՝ + 22 + 27,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +11 + 14, ցերեկը՝ + 20+ 24,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +28+32,

Արարատում՝ գիշերը՝ +20 + 22, ցերեկը՝ + 32 + 35,

Արմավիրում՝ գիշերը՝ +17 + 22, ցերեկը՝ + 32 + 34,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10 + 15, ցերեկը՝ + 21 + 25,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +32+35,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +29+34,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +21+24,

Արցախում՝ գիշերը՝ +17 + 22, ցերեկը՝ + 29 + 34։