Երևանում բռնկված հրդեհի հետևանքով 7 մարդ հոսպիտալացվել է, 1-ը երեխա է


Երևանում բռնկված հրդեհի հետևանքով 7 մարդ հոսպիտալացվել է, 1-ը երեխա է
Օգոստոս 7 17:00 2022

Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում բռնկված հրդեհի հետևանքով 7 անձ ծխահարվել է։ Տուժածներից 5–ը «Արմենիա» ԲԿ են տեղափոխվել, իսկ 2-ը` «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր։ Վերջիններս մայր ու որդի են: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ հրդեհի մասին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 11։47-ին։ Հայտարարվել էր հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեքենան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։41-ին, մարվել՝ 13։59-ին։



loading...