Հակառակորդի դիպուկահարի կրակոցից վիրավորում ստացած Նվեր Գևորգյանը տեղափոխվել է Երևան. Կյանքին վտանգ չի սպառնում


Հակառակորդի դիպուկահարի կրակոցից վիրավորում ստացած Նվեր Գևորգյանը տեղափոխվել է Երևան. Կյանքին վտանգ չի սպառնում
Օգոստոս 7 14:12 2022

Հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակոցից հրազենայիւն վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Նվեր Գևորգյանը տեղափոխվել է Երևան: Այժմ հետազոտվում է, նախնական տվյալներով՝ կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Նվեր Գևորգյանի հորաքույրը՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.):

 

Անահիտ Գևորգյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ վիրավորում ստանալուց հետո Նվերին անմիջապես տարել են Վարդենիսի հոսպիտալ, այնտեղից էլ ռեամոբիլով տեղափոխվել է Երեւան, այժմ Նվերը Մուրացանի հոսպիտալում է: Գևորգյանի փոխանցմամբ՝ Նվերը 1,5 տարվա ժամկետային զինծառայող է; Սահմանին այս պահին տիրող իրավիճակի վերաբերյալ Գևորգյանը տեղեկություն չունի, միայն նշեց, որ երեկ միայն Նվերն է վիրավոր եղել Վարդենիսի հոսպիտալում:



loading...