Ադրբեջանը կրակել է Սոթքի ուղղությամբ․ հայկական կողմն ունի մեկ վիրավոր


Ադրբեջանը կրակել է Սոթքի ուղղությամբ․ հայկական կողմն ունի մեկ վիրավոր
Օգոստոս 7 12:36 2022

Irakanum.am-ի տեղեկություններով, երեկ՝ օգոտոստոսի 6-ին, ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ։ Մեզ հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի մեկ վիրավոր։ Վիրավոր զինծառայողին տեղափոխել են Երևան։

Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ վիրավորում ստացած զինվորն իր եղբոր որդին է։ «Հայ –ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում հակառակորդի  արձակած կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել եղբորս տղան ու տեղափոխվել Երևան։ «Խաղաղ,, ենք ապրում Հայաստանում»։ Այս մասին դեռ որևէ պաշտոնական հրապարակման չեմ հանդիպել»,- գրել է Անահիտ Գրիգորյանը։

Irakanum.am-ը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից փորձեց պարզաբանում ստանալ, թե ինչու մինչ այժմ ՊՆ-ն որեւէ հաղորդագրություն չի տարածել։ Խոսնակը հարցը լսել չցանկացավ, ասելով, թե ավելի ուշ կապ կհաստատի։