«Իշխանությունը խուսափում է մեզ հետ առերեսվելուց․ կարող է այնպիսի փաստեր ջրի երես դուրս գան, որի տակից իրենք դուրս չգան»․ զոհվածի ծնող

«Իշխանությունը խուսափում է մեզ հետ առերեսվելուց․ կարող է այնպիսի փաստեր ջրի երես դուրս գան, որի տակից իրենք դուրս չգան»․ զոհվածի ծնող
Օգոստոս 6 21:12 2022

Արցախյան վերջին պատերազմում Ուրասար կոչվող բարձունքում զոհված զինծառայողների ծնողներն առաջիկա օրերին հերթական բողոքի ակցիան կիրականացնեն Պաշտպանության նախարարության շենքի մոտ։

44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան խոստումը չի կատարել, հանդիպում չի կազմակերպել իրենց որդիների գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին ևս ծնողները մեղադրում են տղերքի զոհվելու համար։

«Սուրեն Պապիկյանի տեղակալներից մեկը՝ գնդապետ, նախորդ շաբաթ ակցիայի ժամանակ մոտեցավ մեզ և խոստացավ 2-3 օրվա ընթացքում հանդիպում կազմակերպ գումարտակի հրամանատար Քյարամյանի հետ։ Մեկ շաբաթ անցել է, բայց ոչ մի խոսք, ոչ մի զանգ։ Հաշվի առնելով Արցախում վերջին օրերին տեղի ունեցած ռազմական գործողությունները, մեզ թույլ չտվեցինք ակցիա անել, բայց նաև չենք պատրաստվում երկար ժամանակ լռել, քանի որ մենք մինչև վերջ գնալու ենք, բացահայտելու ենք մեր տղերքի զոհվելու համար մեղավորներին։ Այնպես չի, որ մենք Նիկոլին չենք մեղադրում, պարզապես ուզում ենք ներքևից սկսել, թող հերթով անուններ տան, ասեն՝ ո՞վ է իրենց հրաման տվել, որ երեխեքին տանեն բաց երկնքի տակ՝ թշնամու անօդաչուների տակ…»։

Զոհված զինծառայողի հայրը վստահ է, որ դիտմամբ չեն կազմակերպում այդ հանդիպումները, քանի որ ծնողները կարող են մի բան բացահայտել, որից հետո մեղավորների շղթան կբացվի․

«Ես հասկացել եմ, որ էս իշխանությունները խուսափում են ծնողների հետ առերեսվելուց, որովհետև կարող է՝ այնպիսի փաստեր ջրի երես դուրս գան, որ իրենք տակից չկարողանան դուրս գալ, չկարողանան այլևս մեզ մոլորեցնել…»։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին զոհված զինծառայողների հայրերը հավաքվել և բողոքի ակցիա էին անում Պաշտպանության նախարարության շենքի դիմաց և պահանջում էին հանդիպում իրենց որդիների հրամանատարի՝ Պավլիկ Քյարամյանի հետ։