«Եռաբլուր» պանթեոնի մուտքի կամարից մինչև բլրի աստիճանահարթակը լուսավորվել է


«Եռաբլուր» պանթեոնի մուտքի կամարից մինչև բլրի աստիճանահարթակը լուսավորվել է
Օգոստոս 6 21:00 2022

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի կամարից մինչև բլրի աստիճանահարթակ ընկնող հատվածը լուսավորվել է:Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը.

« Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ` վարչական շրջանի ֆինանասական միջոցներով, իրականացվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի կամարից` մինչև բլուրի աստիճանահարթակ 1.3 կմ հատվածի լուսավորության ցանցի կառուցման աշխատատանքները Տարածքը երբեք լուսավորված չի եղել»,-գրել է նա։