Հայ ըմբիշներ Հայկ Պապիկյանը և Մուշեղ Մկրտչյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ


Հայ ըմբիշներ Հայկ Պապիկյանը և Մուշեղ Մկրտչյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ
Հուլիս 3 16:00 2022

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշներ Հայկ Պապիկյանը և Մուշեղ Մկրտչյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ։

70 կգ քաշային Հայկ Պապիկյանը եզրափակիչում ուժերը չափեց Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբիր Ջաֆարովի հետ:  Մինչ այդ հայ ըմբիշը հաղթել էր լատվիացի Վիլյամս Լուտկևիչին (10-0), մոլդովացի Պավել Անդրուշկային (10-0) ու հունգարացի Մարսել Նադին (12-2): Եզրափակիչում Պապիկյանը 3-2 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբիր Ջաֆարովի նկատմամբ ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: 

79 կգ քաշային կարգում Մուշեղ Մկրտչյանը, հաջորդաբար հաղթելով ռումինացի Ջիջի Մարիան Սուբտիրիկային (10-0), իտալացի Ռաֆայելո Մատրուլոյին (10-0) ու ադրբեջանցի Սաբուհի Ամիրասլանովին (3-1), նվաճել էր եզրափակիչի ուղեգիր։ Եզրափակիչում հայ ըմբիշը ուժերը չափեց Վրաստանի ներկայացուցիչ Օտարի Ադեիշվիլիի հետ: Դրամատիկ պայքարում Մկրտչյանը  գոտեմարտը շահեց 9-4 հաշվով ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: