Քաջարանում այսօր նշել են Արշալույս Հ․ Թադևոսյանի ծննդյան 100 ամյակը


Քաջարանում այսօր նշել են Արշալույս Հ․ Թադևոսյանի ծննդյան 100 ամյակը
Հուլիս 3 14:07 2022

Քաջարանում այսօր նշել են Արշալույս Հովհաննեսի Թադևոսյանի ծննդյան 100 ամյակը։ Այս մասին հայտնում են Քաջարանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի համաքաղաքացիներ` այսօր Քաջարանում տոնական օր է, և համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նախաձեռնությամբ այսօր նշվում է Հայրենական մեծ պատերազմի քաջարանցի միակ կենդանի վկա` Արշալույս Հովհաննեսի Թադևոսյանի ծննդյան 100 ամյակը։

 

Շնորհավորում ենք պատվավոր մայր ծնողին և քաղաքացուն` միաժամանակ մաղթելով առողջություն և տոկունություն։

Փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին»։