Երկրաշարժ՝ վրաց-ռուսական սահմանին


Երկրաշարժ՝ վրաց-ռուսական սահմանին
Հուլիս 2 14:47 2022

Այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 12:24-ին, Վրաստանի պետական սահմանից 1 կմ հեռավորության վրա՝ ռուսական կողմում, 4.0 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է «Ալիք մեդիան»։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։