«Ինչպես երկիրն են ավերում, այնպես էլ ՝ ԶՄՊԿ-ն »․ «Հրապարակ»


«Ինչպես երկիրն են ավերում, այնպես էլ ՝ ԶՄՊԿ-ն »․ «Հրապարակ»
Հուլիս 1 09:52 2022

«Հրապարակ»  թերթը գրում է․

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, բառի բուն իմաստով, անտերություն է․ այս մասին մեզ ահազանգում են կոմբինատի որոշ աշխատակիցներ։ Ասում են՝ կոմբինատի նոր ղեկավարությունն իր տեղում չէ, չեն տիրապետում մասնագիտական խնդիրներին, անխնա շահագործում են հանքը, սակայն՝ նվազագույն արդյունքներով, քանի որ մասնագետների լրջագույն խնդիր կա։ Մի խոսքով, անկառավարելի վիճակ է ստեղծվել, եւ մեր զրուցակցի բնորոշմամբ՝ «ինչպես երկիրն են ավերում, այնպես էլ՝ ԶՄՊԿ-ն»։


Դեռ ամիսներ առաջ մենք գրել էինք, որ աշխատողները նամակով դիմելու են կոմբինատի բաժնետերերին, որպեսզի հետ բերեն նախկին գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին, որը հմուտ հանքագործ է ու կարողանում էր ճիշտ կազմակերպել արտադրությունը։ Նրա ղեկավարման տարիներին կոմբինատից հանքանյութի արտահանումը հասել էր 22 մլն տոննայի, 1500 նոր աշխատատեղ էր հիմնվել, աշխատում էին կոմբինատին կից բոլոր ընկերությունները։ Սակայն աշխատակիցների խնդրանք-պահանջը մնացել է անարձագանք։
 

Ամբողջական հոդվածը թերթի այսօրվա համարում։