Գործարկվելու են Ուջան և Կոշ բնակավայրերի շչակները


Գործարկվելու են Ուջան և Կոշ բնակավայրերի շչակները
Հունիս 29 21:07 2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Կոշ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:

 

Հունիսի 30-ին՝ ժամը 13:00-ին, Արագածոտնի մարզի ՈՒջան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:

Գործարկվելու են բնակավայրերի շչակները։

 

Նախարարությունից խնդրում են չանհանգստանալ։