Մարդիկ ընկնում են ինքնագլորներից, ոտք ու ձեռք ջարդում, իսկ պատասխանատվություն կրող չկա


Մարդիկ ընկնում են ինքնագլորներից, ոտք ու ձեռք ջարդում, իսկ պատասխանատվություն կրող չկա
Հունիս 29 20:38 2022

Հավելվածով աշխատող էլեկտրական ինքնագլորները մի՛ կողմից արագացնում են մարդկանց տեղաշարժը, մյուս կողմից՝ պատուհաս դառնում հետիոտների համար։ Երևանյան փողոցներում այսօր անհնար է հանգիստ քայլել․ յուրաքանչյուր պահի կարող եք դառնալ ինքնագլորի «զոհը»։

 

 

 

Բացի այդ, շատ քաղաքացիներ էլ, չտիրապետելով ինքնագլորներին, կամ գերազանցելով արագությունը, վթարի են ենթարկվում, ձեռք ու ոտք կոտրում։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը մտահոգիչ վիճակագրություն է ներկայացրել։

 

 

 

Վիճակագրությունը մտագոգիչ է, իսկ երևույթը՝ դուրս վերահսկողությունից։ Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է՝ իրենք որևէ ձևով պատասխանատու չեն էլեկտրական սամակատների և դրանց առաջացրած հետևանքների համար։

 

Մասնավոր ընկերություններն էլ հակադարձում են՝ ի՞նչ կարող են անել, եթե մայրաքաղաքում համապատասխան ենթակառուցվածքներ չկան։

 

 



loading...