Ճամբարակի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել


Ճամբարակի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Հունիս 29 19:12 2022

Հունիսի 23-ին, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները քաղաքի անշարժ պահակետերից մեկում ստուգել են Աչաջուր գյուղի 33-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենան:

Վարորդը բեռի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտնելով, որ փայտանյութը ձեռք է բերել «Սևքար» անտառտնտեսությունից։

Նա, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Ճամբարակի բաժին:

 

Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Հանգամանքները պարզվում են։

 

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: