Փաշինյանի օգնականը ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ


Փաշինյանի օգնականը ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ
Հունիս 29 17:42 2022

ՀՀ գլխավոր դատախազ ընտրվեց վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը։ Նա միաձայն ընտրվեց` ստանալով 70 ձայն, սակայն միայն իշխանական պատգամավորներն էին ներկա քվեարկությանը։ 

 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Վարդապետյանը պաշտոնը կստանձնի ԱԺ նիստում տրված երդմամբ, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին։

 

Աննա Վարդապետյանը 36 տարեկան է։ 2019-ին եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2020 թվականի մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։

 

Հիշեցնենք՝ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թ. սեպտեմբերին։