Դեպք՝ երթուղայինում. Էրեբունու քրեական հետախույզները հայտնաբերեցին և՛ գրպանահատին, և՛ գողոնը


Դեպք՝ երթուղայինում. Էրեբունու քրեական հետախույզները հայտնաբերեցին և՛ գրպանահատին, և՛ գողոնը
Հունիս 29 17:18 2022



Հունիսի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, մի կին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ նախորդ օրը երեկոյան երթուղային ավտոբուսում գողացել են բջջային հեռախոսը:

 

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էրեբունու քրեական հետախույզները գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցին; Հետևողական աշխատանքի ընթացքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Էջմիածին քաղաքի 46-ամյա մի բնակիչ:

Քրեական հետախույզները մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է քննություն: