Բաց նամակ 《Արցախի հերոս》 կոչմանն արժանացած մեր հայրենակիցներին


Բաց նամակ 《Արցախի հերոս》 կոչմանն արժանացած մեր հայրենակիցներին
Հունիս 29 17:00 2022

Հարգարժան հայրենակիցներ՝

Յուրա Ալավերդյան

Արթուր Ալեքսանյան

Արթուր Աղաբեկյան

Վարդան Ավետիսյան

Սամվել Բաբայան

Զորի Բալայան

Վիտալի Բալասանյան

Սուրեն Բարսեղյան

Ժաննա Գալստյան

Գեորգի Գասպարյան

Սամվել Կարապետյան

Արմեն Կնյազյան

Էդգար Մարկոսյան

Մովսես Հակոբյան

Ջալալ Հարությունյան 

Արշավիր Ղարամյան

Արկադի Ղուկասյան

Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Արարատ Մելքումյան

Կարեն Ջալավյան

Սերժ Սարգսյան

Ռոբերտ Քոչարյան

Սեյրան Օհանյան

 

Դուք կրում եք «Արցախի հերոս» կոչումը, որն Արցախի Հանրապետության գերազանցության բարձրագույն աստիճանն է: Այն ձեզ շնորհվել է պետության պաշտպանության, նրա տնտեսական հզորության ամրապնդման և ազգային նշանակության արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար:

 

44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո, ներկա պահին դրված է ոչ միայն Արցախի Հանրապետության կորստի, այլեւ ազգաբնակչության գոյապահպանության խնդիրը: 

Առաջարկում ենք մի կողմ թողնել անձնական համակրանքն ու հակակրանքը, այս օրհասական պահին հանդիպել, միասին քննարկել ստեղծված ծանրագույն իրավիճակը և ուղիներ փնտրել լուծելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, Շուշիի և Հադրութի շրջանների դեօկուպացիայի, հաղորդակցական, տրանսպորտային ապաշրջափակման, Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհ-միջանցքը՝ Բերձորը եւ հարակից բնակավայրերը թշնամուն չհանձնելու խնդիրները:

 

Աշոտ Սարգսյան - Արցախի Հանրապետության ԱԺ 1-ին և 2-րդ գումարման պատգամավոր

Վարդգես Օվյան - գրող, հրապարակախոս

Վալերի Խաչատրյան - իրավաբան

Սերգեյ Համբարձումյան - «Կատարո» հաս. կազմակերպության հիմնադիր-նախագահ, պահեստազորի փոխգնդապետ

Արթուր Բաբայան - հայոց լեզվի և գրականոթյան ուսուցիչ

Արամ Խաչատրյան - իրավաբան

Ալեքսանդր Համբարձումյան - ճարտարագետ

Ալվարդ Զաքարյան - քաղաքագետ

Հ.Գ. - Ժամանակի սղության պատճառով ստորագրությունների քանակ ապահովելու ցանկություն չենք ունեցել։ Կասկած չունենք, որ այս նամակը բխում է Արցախի ողջ բնակչության սրտից։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/7bbe202d3433ff27f584da335ab1e22e

 

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»



loading...