Արտակարգ դեպք՝ Երևանում. ջրագիծ անցկացնելիս բանվորները հայտնաբերել են ռումբի նմանվող կասկածելի իր


Արտակարգ դեպք՝ Երևանում. ջրագիծ անցկացնելիս բանվորները հայտնաբերել են ռումբի նմանվող կասկածելի իր
Հունիս 29 16:42 2022

Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան փողոցի 48/1 տան մոտակայքում բանվորները ջրագիծ փորելիս ռումբի նմանվող կասկածելի իր են հայտնաբերել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ԱԻՆ սակրավորական խումբը, ինչպես նաև Արաբկիրի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատի թիվ 2 խմբի հրշեջ փրկարարները՝ խմբի պետ Սիփան Մուրադյանի գլխավորությամբ։ 

Սակրավորները կասկածելի իրը տեղափոխեցին անվտանգ վայր՝ հետագա ոչնչացման համար։



loading...