«Հայաստանն Աստծո կողմից մեզ տրված հայրենիք է, որտեղ ատելությունը, պոպուլիզմն ու օտարամոլությունը չպետք է տեղ ունենա»․ Շարմազանով


«Հայաստանն Աստծո կողմից մեզ տրված հայրենիք է, որտեղ ատելությունը, պոպուլիզմն ու օտարամոլությունը չպետք է տեղ ունենա»․ Շարմազանով
Հունիս 27 17:52 2022

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք գերադասեցինք անպատվությունն արժանապատվությունից։

Շատ հաճախ մենք բողոքում ենք Արեւմուտքի կամ Ռուսաստանի դիրքորոշումից, մոռանալով, որ մեր հասարակությունը 1 տարի առաջ մերժեց հաղթանակը եւ ընտրեց կապիտուլյացիան։

 

 

Մենք մեր երեխաների համար ցանկանում էինք խաղաղություն, բայց ընտրեցինք ճանապարհ դեպի թուրքական հպատակություն։

 

Մենք, որպես հասարակություն, մեր ձեռքով բացեցինք Հայաստանի «դարպասները» ներսից։

 

 

Հասկանո՞ւմ ենք այսքանը, թե՞ ոչ։

 

Ո՞վ է մեղավոր և պատասխանատու այս ամենի համար։

 

Մեղավոր է կապիտուլյանտն ու նրան սատարողները, բայց պատասխանատու ենք բոլորս, որ մինչ այս պահը չկարողացանք բացատրել հասարակությանը դաժան իրողությունը։

 

Իսկ արդյունքում վտանգված է անկախ պետականությունը։

 

Այսպես շարունակելու դեպքում մենք՝ որպես հասարակություն, արժանի չենք լինի ինքնիշխան ու անկախ Հայաստանի։

 

Սա է իրականությունը։

 

Հույս կա՞։

 

Հույսը միշտ կա ։

 

Դրա համար հավատ է պետք առ Աստված եւ հրաժարում կուռքերից, սեր հայրենիքի ու համերկրացու հանդեպ, բայց ոչ երբեք «կենացներով լի գինետնային հայրենասիրություն» եւ իհարկե սեփական սխալների գիտակցում։

 

Հայաստանն Աստծո կողմից մեզ տրված հայրենիք է, որտեղ ատելությունը, պոպուլիզմն ու օտարամոլությունը չպետք է տեղ ունենա։

 

Հ.Գ. Հոգու հիվանդությամբ են տառապում նրանք,ովքեր բողոքում են սեփական հայրենիքից։

Գարեգին Նժդեհ»։

 



loading...